Նկատի ունենալով, որ Ապարանի համայնքապետարանի կողմից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը վառելանյութի ձեռք բերման գնման գործընթաց չի կազմակերպվել, որի հետևանքով ուսանողական ավտոբուսի շահագործումը կատարվել է ,,Ապարանի կոմունալ ծառայություն՚՚ ՀՈԱԿ-ից փոխարինաբար վերցված 6000 լիտր դիզելային վառելանյութի միջոցով, ուստի համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին՚՚ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 25-րդ կետերի՝
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարանի համայնքապետարանի ,,Ապարատի ծախսեր,, թիվ 4264 հոդվածի ծախսային մասից 3.180.000 դրամ հատկացնել ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայություն՚՚ ՀՈԱԿ-ին՝ համայնքապետարանին փոխարինաբար հատկացված 6000 լիտր դիզելային վառելանյութի արժեքի դիմաց: 2. Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող ձևակերպումների կատարումը: |