Ղեկավարելով ՀՀ կառվարության 2006 թվականի մայիսի 18-ին <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմաններին․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Համայնք Ապարան, քաղաք Ապարան Դ․ Կանայան փողոց թիվ 3 հասցեում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր 02-002-0070-0017, հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023NSU4DB) 2019թ․ ինքնակամ կառուցված 82․05 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 28․56 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 1քմ արտաքին մակերեսով խորովածանոցը և 5․21 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
2․Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողամասի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած։
1) 82․05քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-քմ-ը՝ 1000 x 10 x 0․1209 = 1209 դրամ, ընդհամենը՝ 99 743 դրամ։
2) 28․56քմ արտաքին մակերեսով ավտոտնակի 1-քմ-ը՝ 1000 x 10 x 0․1209 = 1209 դրամ, ընդհամենը՝ 34 530 դրամ։
3) 1քմ արտաքին մակերեսով խորովածանոցի 1-քմ-ը՝ 1000 x 10 x 0․1209 = 1209 դրամ, ընդհամենը՝ 1209 դրամ։
4) 5․21քմ մակերեսով պարիսպի 1-քմ-ը՝ 1000 x 10 x 0․1209 = 1209 դրամ, ընդհամենը՝ 6 299 դրամ։