Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Ապարան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրակարգը հաստատելու մասին
(զեկուցող՝ Կ. Եղիազարյան)
2.Ապարան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանում /ՏԱՊ/ լրացում և փոփոխություն կատարելու մասին (զեկուցող՝ Հ.Մկրտչյան)
3. Ապարան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող, ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 15-ի N1169-Ն որոշմամբ շահառու հանդիսացող սաներին վարձավճարից ազատելու մասին
(զեկուցող՝Գ.Խաչատրյան)
4.Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին
(զեկուցող՝ Ռ.Գալստյան)
5.Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին
(զեկուցող.Ն.Սիրեկանյան)
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին
(զեկուցող՝Ի.Թադևոսյան)
7.Ապարան համայնքի ավագանու 2023թ. նոյեմբերի 24-ի N 141-Ա որոշման N 9 հավելվածում փոփոխություն և լրացում կատարելու մասին (զեկուցող՝Ի.Թադևոսյան)
8.Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերին աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
9. Ապարանի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վաձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
10.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի փողոցների հասցեավորման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
11.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արմեն Յուրիի Յարմալոյանի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
12. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը և հողատեսքը փոխելուն հավանություն տալու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
13.ՀՀ Արագածոտնի մարզի ապարան համայնքի Քուչակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, ԷՆ ԷՅ ԿՈՄՊԱՆԻ ՓԲԸ սեփականությունը հանդիսացող հողամասը անհատույց Ապարան համայնքին նվիրատվությունը ընդունելու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
14.Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող, Եղիպատրուշ գյուղում գտնվող, Ֆուրման Հովհաննիսյանի կողմից վարձակալված հողամասը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
15.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ, Քուչակ և Արագած բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունները փոխելուն հավանություն տալու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
16. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, /ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ/ ՓԲԸ սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը և հողատեսքը փոխելու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
17.Ապարան համայնքի ավագանու 22.12.2023թ թիվ 171-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (զեկուցող Վ.Սուքիասյան)
18.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած բնակավայրի ներհամայնքային փողոցների անվանակոչման, անվանափոխման և գործող անվանումները վերահաստատելու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
19.Ապարան համայնքի ավագանու 28.06.2023 թվականի թիվ 73-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(զեկուցող Վ.Սուքիասյան)
20. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին
(զեկուցող՝ Ի. Թադևոսյան) |