Այսօր: Հինգշաբթի, 16 Հունվարի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 54Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2023 թվականի N 54Ա

ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ 1918 Թ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԱՐՍԵՆ ՏԵՐ – ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀՈՂՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով 2023 թ Ապարանի հերոսամարտի 105-ամյա տարելիցի հանգամանքը, նկատի ունենալով, որ Ապարանի 1918 թ հերոսամարտի աշխարհազորայինների հրամանատարներ Սեդրակ Ջալալյանի և Դրաստամատ Կանայանի կիսանդրիները 2008 թ-ից տեղադրված են, իսկ Արսեն Տեր Պողոսյանինը՝ ոչ, հաշվի առնելով զորավարի հարազատների առաջարկություն դիմումը, ղեկավարվելով ՀՀ Կառավարության 31.08.1999 թ N 551 որոշմամբ հաստատված կարգով.

        Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Ապարան քաղաքում տեղադրելու 1918 թ Ապարանի հերոսամարտի աշխարհազորի հրամանատար Արսեն Տեր-Պողոսյանի կիսանդրին:
2.Կիսանդրին տեղադրել ,,Վերածնունդՙՙ հուշահամալիրի տարածքում:
3.Ընդունել ի գիտություն, որ կիսանդրի պատրաստումը կատարվելու է նրա հարազատների կողմից:
4. Կիսանդրու տեղադրման համար հատկացնել 3 քառակուսի մետր /2 x 1,5/ հողատարածք:
5. ՀՀ կառավարության 31.08.1999 թ N 551 որոշմամբ հաստատված կարգի համաձայն սույն որոշումը ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետին՝ համապատասխան որոշում կայացնելու համար:
6.Առաջարկել համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանին՝ համայնքապետարանի վարչական շենքի բակային տարածքում տեղադրված Սեդրակ Ջալալյանի և Դրաստամատ Կանայանի կիսանդրիները տեղափոխել և տեղադրել հուշահամալիրի մուտքի հատվածում՝ հերոսամարտի 3 հրամանատարների կիսանդրիները նույն հարթակում:
7. Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թ հունիսի 1-ից:


Կողմ -15

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner