|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2022 թվականի N 128Ա |
ԱՐՍԵՆ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի ,,Հայաստանի |Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին,, թիվ 551 որոշման, Ապարանի ճակատամարտի 105-ամյակին ընդառաջ Ապարան համայնքի համայնքապետարանի շենքի հարակից պուրակում՝ Դրոյի և Սեդրակ Ջալալյանի արձանների հարևանությամբ, ճակատամարտի հերոս Արսեն Տեր-Պողոսյանի արձանը տեղադրելու նպատակով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ Ապարանի համայնքապետարանի շենքի հարակից պուրակում Արսեն Տեր-Պողոսյանի արձանի տեղադրմանը: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -13 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|