Հաշվի առնելով Շողակն համայնքի բնակիչների խնդրանքը ուղղված ՔՊԿ Ապարան համայնքի տեղական խորհուրդին և նկատի ունենալով, որ Եղիպատրուշ բնակավայրի հարակից տարածքում ներկայումս կառուցվում է լեռնադահուկային մեծամաշտաբ համալիր, ինչպես նաև Շողակն համայնքի գյուղատնտեսական ոլորտում առկա զարգացման մեծ ներուժը խիստ կարևորվում է Երնջատափ – Շողակն ճանապարհի հիմնանորոգումը և ասֆալտապատումը, որը կարող է էականորեն խթանել համայնքի զարգացմանը, ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ զբոսաշրջային ոլորտում: Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերը սույն թվականի սեպտեմբերի 1-ից ընդունվում են.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.2023 թ. տարեկան աշխատանքային պլանում ներառել Երնջատափ-Շողակն ճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը: |