Ապարանի համայնքապետարանը ծրագրային առաջարկ է ներկայացրել ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին՝ ԼՖ Ծրագրի երկրորդ բաղադրիչին մասնակցելու նպատակով, որը նախնական հավանության է արժանացել: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ապարան համայնքի 13 վարչական տարածքներում տեղադրել ընդհանուր 165 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, որոնցից 5-ը տեղադրվելու է վարչական շենքերի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ կետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հավանություն տալ Ապարանի համայնքապետարանի, Նիգավանի և Հարթավանի վարչական տարածքներում խմելու ջրերի պոմպակայանների, Նիգավան և Ափնագյուղ գյուղերի վարչական շենքերի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում արևային կայանների տեղադրմանը: |