Այսօր: Շաբաթ, 24 Փետրվարի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 45Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 ապրիլի 2022 թվականի N 45Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՀԱՄԱՐ «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ԻՑ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԼԻԶԻՆԳԱՏՈՒ) ԼԻԶԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿՈՄՈՒՆԱԼ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ, ԼԻԶԻՆԳԱՏՈՒԻ և «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՄԻՋև ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ(ԵՐԻ)Ց ԲԽՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԻՄՆԱՐԿ) ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ և ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապարան համայնքի կոմունալ ծառայության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել լիզինգի միջոցով ձեռք բերելու համակցված բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա (ջրող, ցանող, ալվող և հարթեցնող)։ Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի պահանջներով․

Ապարան համայնքի ավագանին որոշում է․

1. Ապարան համայնքի տարեկան աշխատանքային պլանում կատարել լրացում՝ ներառելով «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա, մասնավորապես՝ բեռնատար մեքենաներ և կցորդիչներ (այսուհետ՝ Գույք)՝ լիզինգի միջոցով և նրա պայմաններին համապատասխան։ Գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելու պայմանով Լիզինգատուի իրավասու մարմնի կողմից որոշված տոկոսադրույքով և այլ պայմաններով կնքել մինչև 80,000,000.00 ՀՀ դրամ ներառյալ գումարի չափով մինչև 84 ամիս ներառյալ ժամկետով լիզինգի գլխավոր պայմանագիր, լիզինգի գլխավոր պայմանագրի հավելված լիզինգի պայմանագիր և (կամ) լիզինգի պայմանագրում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու համաձայնագիր (այսուհետ՝ Լիզինգի պայմանագիր) և ստորագրել վերջինիս կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Համաձայնություն տալ լիզինգի գումարի փոփոխմանը լիզինգի գումարի մեջ ներառվող վճարների և ծախսերի չափի փոփոխությամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, փոփոխված չափին համապատասխան:

2. Գույքի ձեռք բերման համար միջոցները հատկացնել ՏԱՊ ծրագրով նախատեսված մյուս ծրագրերի հնարավոր տնտեսումներից և /կամ/ գերակա շահ ճանաչված հողամասերի արժեքների գանձումների հաշվին։

3. Երաշխավորել Ապարան համայնքի «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի կողմից Գույքի ձեռք բերման համար և պատասխանատվություն ստանձնել Լիզինգի պայմանագրի բոլոր կետերի ժամանակին կատարման համար։

4. Ի ապահովումն Լիզինգատուի և «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի միջև կնքվելիք մինչև 80,000,000.00 ՀՀ դրամ ներառյալ գումարի չափով մինչև 84 ամիս ներառյալ ժամկետով լիզինգի գլխավոր պայմանագրի և լիզինգի պայմանագրի տրամադրել Հիմնարկի երաշխավորությունը, ինչպես նաև կնքել երաշխավորության պայմանագիր և (կամ) երաշխավորության պայմանագրում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու համաձայնագիր(եր): Համաձայնություն տալ լիզինգի գումարի փոփոխմանը լիզինգի գումարի մեջ ներառվող վճարների և ծախսերի չափի փոփոխությամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, փոփոխված չափին
համապատասխան:


Կողմ -19

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ

ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner