Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Դավիթ Ռուբիկի Ենոքյանի դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Ապարան բնակավայրի Մ. Բաղրամյան փողոց 27/1 հասցեում գտնվող 0,02292 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Դավիթ Ռուբիկի Ենոքյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-002-0064-0218 կադաստրային ծածկագրով հարակից հողամասն ընդլայնելու նպատակով: 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1877.7դրամ x 0,02292 հա = 430.369 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |