Այսօր: Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2022թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
123
Ակտիվ քաղաքացիներ
2
Գործընթացներ
2
Առաջարկներ
0
Կարծիքների քանակ
25
Հավանումներ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
«ՀԱՄԱՅՆՔԻ ՈւԺԸ» ԾՐԱԳԻՐ Համայնքի ավագանու ինստիտուտի կայացում   Իդա Թադևոսյան   23 մայիս 2022 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ Համայնքային դրամաշնորհային ծրագրերի փակ մրցույթ «ՀԱՄԱՅՆՔԻ ՈւԺԸ» ԾՐԱԳԻՐ Համայնքի ավագանու ինստիտուտի կայացում Հաշվի առնելով համայնքի ավագանու դերի բարձրացման կարևորությունը համայնքային կյանքի կազմակերպման գործընթացում, ինչպես նաև համայնքներում ավագանու ինստիտուտի ոչ արդյունավետ գործունեությունը, ավագանիում կանանց ոչ բավարար կամ առհասարակ չներկայացվածությունը, ավագնի-բնակիչ կապի բացակայությունը՝ անհրաժեշտություն կա քայլեր ձեռնարկելու ավագանու ինստիտուտի կայացման համար՝ նպաստելով մի կողմից ավագանու անդամների պատասխանատվության և գործունեության արդյունավետության բարձրացմանը և մյուս կողմից՝ կանանց և երիտասարդների ներգրավվածության և մասնակցության ապահովմանը համայնքային կյանքի կազմակերպմանը։ Ծրագրի ընթացքում ձևավորվելու է թիրախայի խումբ 21 մասնակցից բաղկացած, ովքեր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուց հետո աշխատելու են ավագանու անդամների հետ և ընդգրկվելու են գործող համապատասխան հանձնաժողովներում՝ զբաղվելով կոնկրետ ոլորտի ուսումանասիրությամբ։ Մասնակիցների ներգրավածությունը և աշխատելու մոտիվացիան ապահովելու համար նրանց կտրամադրվեն որոշակի դրամական միջոցներ։ Հաշվի առնելով ավագանու դերի բարձրացումը համայնքային կյանքի կազմակերպման գործընթացում վերջինիս ազդեցությունը էլ ավելի է կարևորվում համայնքային խնդիրների լուծման և համայնքի զարգացման տեսանկյունից։ Համայնքներում արդյունավետ կերպով չի գործում ավագանու ինստիտուտը, և կարիք կա քայլեր ձեռնարկելու ավագանու ինստիտուտի կայացմանը աջակցելու համար։ Կարևոր խնդիրներից մեկը կանանց ոչ բավարար կամ առհասարակ չներկայացվածություն է ավագանիում, որը հակասում է համայնքների զարգացման ժողովրդավարական սկզբունքին։ Կարևոր խնդիրներից է նաև բնակիչների, մասնավորապես կանանց և երիտասարդների ցածր մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը։ Հաշվի առնելով վեր թվարկավածները՝ Ապարան խոշորացված համայնքում առաջին անգամ փորձ է արվելու ներդնել ավագանու անդամների օգնակաների ինստիտուտը՝ նպատակ ունենալով մի կողմից բարձրացնել ավագանու անդամների գործունեության արդյունավետությունը և պատասխանատվությունը, իսկ մյուս կողմից խթանել երիտասարդների և մասնավորապես կանանց մասնակցությունը համայնքային կյանքի կազմակերպմանը։ Ծրագրին կմասնակցեն Ապարան խոշորցված համայնքի 22 բնակավայրերի երիտասարդները։ Ծրագրի նպատակն է՝ աջակցել համայնքի ավագանու ինստիտուտի կայացմանը՝ նպաստելով ավագանու անդամների գործունեության արդյունավետության և պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաև կանանց և երիտասարդների մասնակցության և հետաքրքրվածության բարձրացմանը համայնքային կյանքի կազմակերպման գործընթացներում։ Ծրագրի խնդիրներն են՝ 1․ Աջակցել համայնքի ավագանու ինստիտուտի կայացմանը։ 2․Մեծացնել ավագանու անդամների պատասխանատվությունը և գործունեության արդյունավետությունը համայնքային կյանքի կազմակերպման և զարգացման գործընթացում։ 3․Բարձրացնել կանանց և երիտասարդների մասնակցությունը և ներգրավվածությունը տեղական ինքնակառավարմանը։ 4․Խթանել ավագանու անդամների և բնակիչների միջև համագործակցային միջավայրի ստեղծմանը։ 5․Նպաստել երիտասարդների անհրաժեշտ հմտությունների և կարողությունների զարգացմանը տրամադրելով նրանց անհրաժեշտ հնարավորություններ գործելու և համայնքի զարգացման վերաբերյալ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։ 5․Ապահովել ավագանու անդամների և բնակիչների միջև հետադարձ կապի հնարավորությունները։ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում են հետևյալ գործողությունները՝ 1․1 Մասնակցության հայտարարության տարածում, թիրախ խմբի ստեղծում։ 1․2 Ապարան համայնքի ավագանու անդամների աշխատանքների ուսումնասիրության կազմակերպում վերջիներիս լիազորությունների, պարտավորությունների իրականացման վերաբերյալ։ 2․1 Հանդիպումների կազմակերպում ավագանու անդամների և մասնակիցների հետ։ 2․2 Քնարկումների անցկացում ավագանիում կանանց մասնակցության մակարդակի բարձրացման,առկա խոչընդտող խնդիրների վերաբերյալ։ 3․1 Ծրագրի շահառու հանդիսացող մասնակիցների ներգրավում ավագանու անդամների կողմից իրականցվող աշխատանքներում, կցելով յուրաքանչյուր մասնակցի ավագանու անդամներից մեկին, հնարավորություն ընձեռելով նրանց աշխատել կոնկրետ ոլորտի ուսումնասիրության վրա։ 3․2 Աջակցել մասնակիցներին իրենց աշխատանքի ընթացքում։ 3․3 Մշակել ավագանու և մասնակիցների գործունեության վերաբերյալ հեռուստահաղորդումներ, լուսաբանել աշխատանքի ողջ ընթացքը։ 4․Տրամադրել մասնակիցներին անհրաժեշտ հմտությունների և կարողությունների զարգացման դասընթացներ, նպաստել մասնակիցնների առաջնորդության, քննադատական մտածողության զարգացմանը։ Ակնկալվող արդյունքներն են՝ 1․Ծրագրի արդյունքում կունենաք ավագանու ինստիտուտի կայացմանը ուղղված քայլերի իրականացում, որը կկրի շարունակական բնույթ։ 2․Կնպաստի համայնքի ավագանու անդամների և բնակիչների միջև համագործակցային և աշխատանքային մթնոլորտի ստեղծմանը։ 3․Կունենա դրական ազդեցություն առկա կարծրատիպերի կոտրման առումով, մանսավորապես կանանց մասնակցության և ներգրավածության ապահովում համայնքի ավագանիում։ 4․Կնպաստի կանանց և երիտասարդների մասնակցության և հետաքրքրվածության բարձրացմանը համայնքային խնդիրների լուծման և քննարկման հարցում։ 5․ Երիտասարդները և կանայք ոչ միայն կմասնակցեն համայնքի զարգացման գործին, այլև հանդես կգան սեփական նախաձեռնությամբ։ 6․Կստեղծվի միասնական հարթակ նրանց հետագա հնարավոր համագործակցության համար։
0 11
Այլ
«ՀԱՄԱՅՆՔԻ ՈւԺԸ» ԾՐԱԳԻՐ Համայնքի մասնակցային զարգացում   Իդա Թադևոսյան   23 մայիս 2022 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ Համայնքային դրամաշնորհային ծրագրերի փակ մրցույթ «ՀԱՄԱՅՆՔԻ ՈւԺԸ» ԾՐԱԳԻՐ Համայնքի մասնակցային զարգացում Յուրաքանչյուր համայնքի ժողովրդավարական զարգացման կարևորագույն ցուցիչներից մեկը բնակչության ակտիվ մասնակցությունն է համայնքային կյանքի կազմակերպման և զարգացման գործընթացներին։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ երիտասարդների և հատկապես կանանց մոտ ցածր է իրազեկվածության և մասնակցության մակարդակը տեղական ինքնակառավարմանը:Ելնելով վերոնշյալ խնդրից ծրագրի ընթացքում ստեղծվելու է թիրախային խումբ ներառելով համայնքի բնակիչներին՝ հիմնականում կանանց և երիտասարդներին մոտ 30 մասնակից 22 բնակավայրերից։ Թիրախ խմբի շրջանակներում անցկացվելու են դասընթացներ տրամադրելով մասնակիցներին գիտելիքներ ՏԻՄ գործունեության, վերջինս թափանցիկության, հաշվետվողականության, տեղական մակարդակում կանանց և երիտասարդների մասնակցության, առաջնորդության, քննադատական մտածողության, անհրաժեշտ հմտությունների և կարողությունների զարգացման վերաբերյալ։ Ծրագրի ավարտին մասնակիցներից ձևավորվելու է թիմ անցկացվելու է խաղ-մրցույթ և հայտարավելու է ենթադրամաշնորհային մրցույթ։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ երիտասարդների և հատկապես կանանց մոտ ցածր է իրազեկվածության և մասնակցության մակարդակը տեղական ինքնակառավարմանը, տեղական մակարդակում բնակիչների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացին, ավագանի-բնակիչ կապի և համայնքային կյանքին նրանց մասնակցելու հնարավորությունների վերաբերյալ։ Արդյունքում նրանցից շատերը համայնքային խնդիրներին բախվելով տեղյակ չեն խնդրի լուծման արդյունավետ ուղիների վերաբերյալ։ Կարևոր խնդիրներից մեկը երիտասարդների և կանանց մասնակցության ցածր մակարդակն է համայնքային կյանքի կազմակերպման գործընթացին։ Արագածոտնի մարզում նախկինում իրականացվել են միայն տեղեկատվական բնույթի դասընթացներ, որոնք ընդգրկել են մի քանի բնակավայրեր՝ քիչ թվով մասնակիցներով։ Համայնքի բնակիչները նախկինում երբևէ չեն մասնակցել համայնքային զարգացմանը, կազմակերպված ծրագրերին և միջոցառումներին։ 2017 թվականի խոշորացումից հետո համայնքում ձևավորվել է նախաձեռնող խմբեր, որոնք պարբերաբար մասնակցում են համայքնում իրականացվող քննարկումներին, հանրային լսումներին, դասընթացներին։ Սակայն համայնքի բնակիչների կողմից դեռ չի նկատվում այն նախաձեռնողականությունն ու ակտիվությունը, որն անհրաժեշտ է համայնքի մասնակցային և համաչափ զարգացման համար։ Իրականացվելիք ծրագրի ընթացքում դասընթացները անցկացվելու են համադրելով տեղեկատվության փոխանցումը ինտերակտիվ մեթոդներով, որը կնպաստի ոչ միայն նոր ինֆորմացիայի ստացմանը, այլ նաև գործնական հմտությունների ձևավորմանը։ Արդյունքում խոշորացված համայնքի 10-ական մասնակիցներից ձևավորված թիմերի միջև անցկացվելու է խաղ-մրցույթ։ Ծրագրին կմասնակցեն Ապարան խոշորացված համայնքի 22 բնակավայրերի բնակիչները՝ ընդգրկելով հիմնականում կանանց և երիտասարդներին։ Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել կանանց և երիտասարդների մասնակցությունը և ներգրավվածությունը համայնքային կյանքի կազմակերպման և զարգացման գործընթացին, տրամադրել գիտելիքներ ՏԻՄ գործունեության, համայնքային կյանքին նրանց ակտիվ ներգրավվման, իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների վերաբերյալ։ Ծրագրի խնդիրներն են՝ 1․Բարձրացնել իրազեկվածության մակարդակը կանանց և երիտասարդների շրջանում ՏԻՄ գործունեության վերաբերյալ 2․Խթանել երիտասարդների և կանանց մասնակցության բարձրացմանը համայնքային կյանքի կազմակերպմանը, 3․Մեծացնել երիտասարդների պատասխանատվությունը ու կարևորությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում, 4․Զարգացնել երիտասարդների քննադատական մտածողությունը, տրամադրել անհրաժեշտ հմտություններ և կարողությունները 5․Նպաստել համայնքի բնակավայրերի երիտասարդների միջև համագործակցային միջավայրի ստեղծմանը և խթանել նրանց միջև նոր կապերի ձևավորմանը։ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում են հետևյալ գործողությունները՝ 1․Հայտարարությունների տարածում, թիրախ խմբի ստեղծում։ 2․ Դասընթացների անցկացում հետևյալ թեմաներով․ «Տիմ կառավարում, թափանցիկություն և հաշվետվողականություն» «Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» «Կանանց ներգրավվածությունը և ներկայացվածությունը ղեկավար պաշտոներում տեղական մակարդակում» «Համայնքի զարգացման ծրագրերի, բյուջեի, սուբվեցիոն և այլ ծրագրերի իրականացման նկատմամբ հանրային վերահսկողության սահմանում» «Համայնքի պաշտոնական կայքի մոնիթորիգի իրականացում» «Քննադատական մտածողության, առաջնորդության և անհրաժեշտ հմտությունների և կարողությունների զարգացում»։ 3․Գործնական աշխատանքների անցկացում 4․Մրցույթի կազմակերպում-ենթադրամաշնորհի անցկացում։ 5․ Սոցիալական հարթակներում խմբի ստեղծում հետագա հնարավոր համագործակցության համար։ 6․ Ծրագրի իրականացման վերաբերյալ մոնիթորինգ, արդյունքների գնահատում։ 7․Ծրագրի շարունակականության ապահովում։ Ակնկալվող արդյունքներն են՝ 1․Ծրագրի արդյունքում կունենանք իրազեկ և մոտիվացված երիտասարդներ, ովքեր կունենան իրենց մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման և քննարկման հարցում։ 2․Գործնական հմտությունների ձեռքբերմամբ նրանք կիրառեն և կփոխանցեն իրենց ստացած գիտելիքները առօրյա գործունեության մեջ։ 3․ Կանանց ներգրավվածության և մասնակցության բարձրացում համայնքային կյանքի կազմակերպման գործընթացներին և համայնքային ղեկավար պաշտոներում կանանց առաջնորդվելու կարծրատիպերի վերացում։ 4․Երիտասարդների և կանանց ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացման ծրագրերի, բյուջեի, սուբվենցիոն և այլ ծրագրերի իրականցման վերահսկողության և մասնակցության վերաբերյալ։ 5․ Երիտասարդները և կանայք ոչ միայն կմասնակցեն համայնքի զարգացման գործին, այլև հանդես կգան սեփական նախաձեռնությամբ։ 6․Կստեղծվի միասնական հարթակ նրանց հետագա հնարավոր համագործակցության համար։
0 14
Այլ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner