Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի ,,Հայաստանի |Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին,, թիվ 551 որոշման, Ապարանի ճակատամարտի 105-ամյակին ընդառաջ Ապարան համայնքի համայնքապետարանի շենքի հարակից պուրակում՝ Դրոյի և Սեդրակ Ջալալյանի արձանների հարևանությամբ, ճակատամարտի հերոս Արսեն Տեր-Պողոսյանի արձանը տեղադրելու նպատակով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ Ապարանի համայնքապետարանի շենքի հարակից պուրակում Արսեն Տեր-Պողոսյանի արձանի տեղադրմանը: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |