Այսօր: Հինգշաբթի, 16 Հունվարի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 147
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,,ՀՈԱԿ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ,,ԱՊԱՐԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,, ՀՈԱԿ ԿԱԶՄՈՒՄ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ,,ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,, ՀՈԱԿ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 15-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի, ,,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին,, ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 63-64-65-րդ հոդվածների պահանջներով, համաձայն ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 33-38-րդ հոդվածների դրույթների, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի՝ Ապարան համայնքում գործող կոմունալ ծառա- յությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, կառավարման հասանելիությունն ու վերահսկողությունն ակտիվացնելու, բնակչության կոմունալ սպասարկման ծառայություններն ավելի նպատակային և օպերատիվ իրականացնելու նպատակով համայնքում գործող կոմունալ ծառայութ- յունները միացման կարգով վերակազմակերպելու վերաբերյալ առաջարկությունը.

           Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ապարան համայնքի Արագածի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ-ը (պետական գրանցման համարը՝ 49.215.806588) միացման կարգով վերակազմակերպել ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ապարան համայնքի Ապարանի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ (պետական գրանցման համարը՝ 49.215.739902 ) կազմում:
2. Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայությունՙՙ ՀՈԱԿ կանոնադրությունը նոր խմբագրությամբ:
3. Համայնքապետարանի աշխատակազմին՝ ձեռնարկել համապատասխան աշխատանքներ ՀՈԱԿ-ի միացման և վերակազմակերպման գործընթացը պատշաճորեն կազմակերպելու և իրականացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(133.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner