Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 17.06.2020թ. թիվ 64 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետերով և ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Իրինա Սահակյանի սեփականությունը հանդիսացող /ծածկագիր՝ 02-023-0128-0004/ 0.5453հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը փոխել և այն դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2. Համայնքի ղեկավարին` ապահովել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն և այն արտացոլել հերթապահ քարտեզում: 3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2021թ. հողային հաշվեկշռում: 4. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |