Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 111
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ. ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ և ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ և ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022Թ N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի և 90-րդ հոդվածի ,,Բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների, հաշվի առնելով պետության կողմից սուբվենցիոն ծրագրերով նախատեսված Ապարան համայնքի Ապարան քաղաքի և 8 գյուղական բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հատկացված 18.301.5 հզ դրամ ֆինանսավորումը, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև <<Մայլեռ>> ընկերության կողմից Եղիպատրուշ վարչական տարածքում հողատարածքների իրացումից ակնկալվող 22.564.8 հզ դրամի եկամուտը.

        Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Ապարան համայնքի 2022թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 40.866.3 հզ դրամ՝ համաձայն հավելվածի.
բ/ Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 40.866.3 հզ. դրամով:
2. Ապարան համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը 30.000 հզ. դրամ ուղղել հետևյալ ծախսերի կատարման համար՝
ա/ Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4111 հոդվածին 30.000հզ. դրամ ավելացնել
3. <<Ապարան համայնքի 2021թ բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 23.12.2020 թվականի N 98-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1,2,3,4 հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner