Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 29 կետի դրույթներով, համաձայն Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սերգեյ Խաչատուրի Պետրոսյանի սեփականություն հանդիսացող 02-002-0144-0011 ծածկագրով 0,1003 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելուն:
2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխվում են հողամասում առկա շենք-շինությունները /արհեստանոցը ավտոտեխս-պասարկման կետի և ավտոպահեստամասերի խանութի փոխելու համար:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |