Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ գյուղի վարչական տարածքում գտնվող 02-042-0101, 02-042-0102, 02-042-0103 և 02-042-0104 կադաստրային թաղամասերով տարածքները հասցեավորել՝ Ապարանի համայնքի Երնջատափ գյուղի Նորաշեն այգեգործական թաղամաս: 2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |