Հիմք ընդունելով Ապարանի համայնքապետարանի կողմից ձեռք բերված նոր ՋԻՍԻՊԻ էքսկավատորը կոմունալ ծառայության շահագործման հանձնվելու հանգամանքը, վարորդի հաստիք և դրույքաչափ սահմանելու, այն նախկինում ունեցած էքսկավատորի վարորդի դրույքաչափի հետ համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, լրացուցիչ աղբատար ավտոմեքենայի շահագործման պահանջմունքից ելնելով վարորդի հաստիքի և դրույքաչափի սահմանման, ինչպես նաև միակ ամբարձիչի ծանրաբեռնվածությունից բխող վարորդի դրույքաչափը վերանայելու կարիքը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասինՙՙ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, համաձայն ,,Նորմատիվ իրավական ակտերի մասինՙՙ օրենքի 33-34 րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի ավագանու 24.11.2023 թ N 141-Ա որոշման հավելված 9-ի՝ ,,Ապարանի համայնքի կոմունալ ծառայություն՚՚ ՀՈԱԿ աշխատակազմի 2024թ. թվաքանակում, հաստիքացուցակում և պաշտոնային դրույքաչափերում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի 2. Ապարան համայնքի ավագանու 13.02.2024 թ N 10-Ա որոշումը ճանաչել չեղյալ: 3. Սույն որոշումը կիրառել 2024 թ ապրիլի 1-ից: |