Հիմք ընդունելով քաղաքացի Արտավազդ Ասպատուրի Մաթևոսյանի, իրեն սեփականաշնորհված անասնաշենքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականաշնորհված անասնաշենքի պահպանման և սպասարկման համար 02-051-0069-0003 ծածկագրից առանձնացված 0.08149հա հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին և ղեկավարվելուվ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի պահանջներով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արտավազդ Ասպատուրի Մաթևոսյանի սեփականաշնորհված անասնաշենքի հողհատկացման հիմքերը 02-051-0069-0003 ծածկագրից առանձնացված 0.08149հա հողամասի նկատմամբ:
2.Արտավազդ Ասպատուրի Մաթևոսյանի սեփականաշնորհված անասնաշենքի պահպանման և սպասարկման համար նախատեսված 0.08149հա հողամասի նկատմամբ ճանաչել Արտավազդ Ասպատուրի Մաթևոսյանի սեփականության իրավունքը՝ վճարելով հողամասի 1քմ-ի համար 514.8 ՀՀ դրամ, ընդամենը ՝ 419511 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ: