Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 178Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՆԱՐԵԿ ՀՈՎԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԻՐ ՀՈՐԱՔՐՈՋ՝ ՄԱՐԳՈ ԱՆԹԱՆԵՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕԳՆԱԿԱՆ /ՊԱՏՐՈՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ապարան համայնքի Արագած վարչական տարածքի կենտրոնական խճուղի 31 տուն հասցեի բնակչուհի՝ Մարգո Անթանեսի Գրիգորյանը /ծնված՝ 15.08.1948թ./ՙ, երկրորդ խմբի հաշմանդամ է, ախտորոշվել է երկկողմանի խոտան, ունի տեսողության հետ կապված խնդիր: Մարգո Գրիգորյանի եղբայրը՝ Հովիկ Աթանեսի Գրիգորյանը /ծնված՝ 20.10.1956թ./ զկենսաթոշակառում է, իսկ հարսը՝ Ռուզաննա Սաղաթելի Սահրադյանը /ծնված՝ 14.03.1963թ./ երրորդ խմբի հաշմանդամ է և ի վիճակի չեն զբաղվել Մարգո Գրիգորյանի խնամքով: Նրա խնամքով զբաղվում է եղբոր որդին` Նարեկ Հովիկի Գրիգորյանը /ծնված՝ 10.08.1996թ./: Նարեկ Գրիգորյանը դիմել է խնդրանքով հորաքրոջ՝ Մարգո Գրիգորյանի նկատմամբ իրեն նշանակել օգնական /պատրոն/, քանի որ իր հիվանդությունների պատճառով չի կարողանում ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<Խնամակալության և հոգաբարձության մասին>> կանոնադրության 11-րդ գլխի 64,65 կետերը և հաշվի առնելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Ապարան համայնքի Արագած վարչական տարածքի կենտ. խճղ. 31 տուն հասցեի բնակիչ Նարեկ Հովիկի Գրիգորյանին նշանակել՝ Մարգո Անթանեսի Գրիգորյանի օգնական/պատրոն/:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մինչև 13.03.2028թ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2025թ. մարտի  13
  ք. Ապարան