 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 903Ա
ԱՐՏԱՎԱԶԴ ԱՍՊԱՏՈՒՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացի Արտավազդ Ասպատուրի Մաթևոսյանի, իրեն սեփականաշնորհված անասնաշենքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականաշնորհված անասնաշենքի պահպանման և սպասարկման համար 02-051-0069-0003 ծածկագրից առանձնացված 0.08149հա հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին և ղեկավարվելուվ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի պահանջներով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արտավազդ Ասպատուրի Մաթևոսյանի սեփականաշնորհված անասնաշենքի հողհատկացման հիմքերը 02-051-0069-0003 ծածկագրից առանձնացված 0.08149հա հողամասի նկատմամբ:
2.Արտավազդ Ասպատուրի Մաթևոսյանի սեփականաշնորհված անասնաշենքի պահպանման և սպասարկման համար նախատեսված 0.08149հա հողամասի նկատմամբ ճանաչել Արտավազդ Ասպատուրի Մաթևոսյանի սեփականության իրավունքը՝ վճարելով հողամասի 1քմ-ի համար 514.8 ՀՀ դրամ, ընդամենը ՝ 419511 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ապարան