ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 սեպտեմբերի 2024 թվականի N 828Ա
ՀՀ ՊԱՏԳԱՎԱՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՆՋԱՏԱՓ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ԳՅՈՒՂԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԱՐՈՒՍՅԱԿ ԹՈՐՈՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ 02-042-0201-0015ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.05071ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վալոդյա Վաղարշակի Հարությունյանի, ժառանգություն ստանալու համար, Արուսյակ Թորոսի Ղուկասյանին հատկացված հողամասի հիմքերը վերականգնելու մասին դիմումը, ՀՀ կառավարության 1992թ. դեկտեմբերի 16-ի թիվ 625 որոշման հիման վրա, ՀՀ պատգավավորների Ապարանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի կողմից Երնջատափ գյուղի տարածքից Աստվածընկալ գյուղի նախկին բնակիչներին 7 հա հողամասը /27.08.1993թ. թիվ 12 արձանագրության թիվ 9 կետ/ հատկացնելու հանգամանքը, Ապարան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախադեպային թիվ ԱՐԱԴ/4726/02/23 քաղաքացիական գործով 15.04.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը և 10.06.2024թ. ԱՐԱԴ/4726/02/23 քաղաքացիական գործով 15.04.2024 թվականի վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասով, 16-րդ մասով «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արուսյակ Թորոսի Ղուկասյանին Երնջատափ գյուղի տարածքից հատկացված թիվ 02-042-0201-0015 կադաստրային ծածակագրով 0.05071հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշել Ապարան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշման հիման վրա վերականգնված սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեում:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա։
5.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Ապարան համայնքի ղեկավարի խորհրդական Գ.Աբրահամյանի վրա։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում ։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 06
ք. Ապարան