Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 902Ա

ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով քաղաքացի Հռիփսիկ Հակոբի Ղազարյանի, հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմանբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողամասում առկա շենք-շինությունները օրինական ճանաչելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի ընդհանուր հատկացման չափը կազմել է 0,05հա, իսկ փաստացի օգտագործվող հողամասի չափը կազմում է 0.05052հա, որը Երնջատափ գյուղի գյուղի կադաստրային քարտեզներում արտացոլված է 02-042-0336-0002 ծածկագրով, և ղեկավարվելով 2002թ. ՀՕ-510-Ն << Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին >> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի 1-ին կետերի պահաջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ և չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, իսկ հողամասւոմ առկա, մինչև 2001թ. կառուցված, այգետնակը, ջրավազանը և պարիսպը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել Հռիփսիկ Հակոբի Ղազարյանի /ծնվ. 1940թ./ սեփականության իրավունքը փաստացի օգտագործվող 0.05052հա հողամասի նկատմամբ:
2.02-042-0336-0002 ծածկագրով հողամասում առկա մինչև 2001թ. կառուցված այգետնակը, ջրավազանը և պարիսպը համարել օրինական:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան