Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 հունիսի 2023 թվականի N 368Ա

ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով քաղաքացի Համեստ Գարեգինի Ղազարյանի, իր կողմից ժառանգություն ստացած Ապարան համայնքի Վարդենիս բնակավայրում գտնվող հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմանբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին գրավոր դիմումը և ղեկավարվելով 2002թ. ՀՕ-510-Ն <<ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել ժառանգորդ Համեստ Գարեգինի Ղազարյանի /ծնվ.24.07.1963թ./, սեփականության իրավունքը Ապարան համայնքի Վարդենիս բնակավայրում գտնվող, կադաստրային քարտեզներում 02-101-0130-0008 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.60884հա հողամասի նկատմամբ:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

2023թ. հունիսի  05
  ք. Ապարան