ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 սեպտեմբերի 2024 թվականի N 830Ա
ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացի Վարդգես Վազգենի Մեսրոպյանի, հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արագած գյուղի ՀԲՍՀ-ի 1991թ. թիվ 1 որոշման 5-րդ կետով նրան սեփականաշնորհվել է 1.06 հողամաս,որի ընդհանուր մակերեսը քարտեզագրման արդյունքում կազմում է 1.2380հա և ղեկավարվելով ՀՀ 2002թ. ՀՕ-510-Ն << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում , չեն առաջացնում սերվիտուտ և չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել Վարդգես Վազգենի Մեսրոպյանի /ծնվ. 15.07.1964թ./, Նաիրա Համլետի Տոնոյանի/ծնվ. 20.08.1971թ./, Անուշ Վարդգեսի Մեսրոպյանի /ծնվ. 15.12.1989թ./, Միասնիկ Վարդգեսի Մեսրոպյանի /ծնվ. 02.12.1990թ./, սեփականության իրավունքը Ապարան համայնքի Արագած գյուում գտնվող 02-015-0088-0008 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.28201հա հողամասի նկատմամբ:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 06
ք. Ապարան