Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 367Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով քաղաքացի Մնացական Տրդատի Ասատրյանի, իր սեփական հողամասում կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու մասին գրավոր դիմումը և ղեկավարվելով 2002թ.ՀՕ-510-Ն <<ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցվել է 1964թ.և կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ապարան համայնք Վարդենիս բնակավայրում գտնվող, Մնացական Տրդատի Ասատրյանին պատկանող կադաստրային քարտեզների 02-101-0037-0002 ծածկագրով ծածկագրված հողամասում առկա, ըստ <<Մերուժան Ազիզյան>> ԱՁ կողմից չափագրված 1964թ. կառուցված բնակելի տունը համարել օրինական:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան