ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 հունիսի 2023 թվականի N 365Ա
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ 3-ՐԴ ՀԱՐԿԻ 169.29ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Ապարան համայնքի ավագանու 28.04.2023թ. թիվ 47-Ա որոշմամբ և հաշվի առնելով 28.04.2023թ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի թիվ 20/501 գրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ապարանի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի 169.26 քմ մակերեսով առանձնացված տարածքը անհատույց և անժամկետ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օգտագործման տրամադրելու մասին։
2.Չեղյալ համարել Ապարանի քաղաքապետի և ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի տեղակալի միջև կնքված 15.01.1998 թ թիվ 20/68 պայմանագիրը։
3.Հանձնարարել աշխատակազմին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ կնքել տարածքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագիր:
4.Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
2023թ. հունիսի 05
ք. Ապարան