Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 սեպտեմբերի 2024 թվականի N 827Ա

ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով քաղաքացի Զեփյուռ Հարությունի Ղարիբյանի իր կողմից ժառանգություն ստացած Ապարան համայնքի Նիգավան գյուղում գտնվող հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման և տնամերձ հողամասում առկա բնակելի տունը և անասնաշենքը օրինական ճանաչելու մասին գրավոր դիմումը և ղեկավարվելով ՀՀ 2002թ. ՀՕ-510-Ն << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում , չեն առաջացնում սերվիտուտ և ենի սահմանափակում այլ անձանց իրավունքները, իսկ հողամասում առկա մինչև 2001թ կառուցված բնակելի տունը և անասնաշենքը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ. 

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել ժառանգորդ Զեփյուռ Հարությունի Ղարիբյանի /ծնվ. 18.11.1972թ. անձնագիր AU 0214951/ սեփականության իրավունքը Ապարան համայնքի Նիգավան գյուղում գտնվող, կադաստրային քարտեզներում 02-075-0028-0006, 02-075-0104-0028, 02-075-0109-0016, 02-075-0121-0005, 02-075-0130-0008, 02-075-0114-0049, 02-075-0136-0006, 02-075-0134-0010 կադաստրային ծածկագրով հաշվառված և փաստացի օգտագործվող 4.34034հա հողամասերի նկատմամբ:
2. 02-075-0028-0006 կադաստրային ծածկագրովհողամասում առկա մինչև 2001թ կառուցված բնակելի տունը և անասնաշենքը համարել օրինական:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի  06
  ք. Ապարան