Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 հուլիսի 2024 թվականի N 625Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

 Ղեկավարվելով ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ  2387-Ն  որոշմամբ  հաստատված կարգի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և 3-րդ հոդվածի 1-ին կետի, Տեղական  Ինքնակառավարման  մասին  ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով և 22.05.2024թ.Ապարան համայնքի ավագանու թիվ 74-Ա որոշմամբ.

   ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ապարանի համայնքի Ապարան քաղաքի վարչական սահմաներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր հողատարածքից առանձնացված 0.08004 հա մակերեսով Գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նշանակությունը համարել փոփոխված բնակավայրերի բնակելի կառուցապատման և կատարել պետական գրանցում համաձայն հաստատված հատակագծերի / կցվում է / :
2. Անշարժ գույքերին տրամադրել հասց Արագածոտնի մարզ Ապարան համայնք Քաղաք Ապարան Գ.Նժդեհի փողոց թիվ 40/6:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4. Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2024թ. հուլիսի  04
  ք. Ապարան