 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 917Ա
ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Մայիսի Արմենակյանի հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին գրավոր դիմումը, և ղեկավարվելով 2002թ. ՀՕ-510-Ն << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել ժառանգորդներ Արթուր Մայիսի Արմենակյանի /ծնված 1989թ/,Ժաննա Ղարիբի Զաքարյանի /ծնված 1971թ/, Վարդանուշ Մայիսի Արմենակյանի /ծնված 1990թ./ սեփականության իրավունքը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ջրամբար գյուղում գտնվող, կադաստրային քարտեզում 02-091-0043-0006 ծածկագրով ծածկագրված փաստացի օգտագործվող 0.27633հա հողամասի նկատմամբ:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ապարան