Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 մարտի 2025 թվականի N 171Ա

ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ 16.05.1991Թ ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՀՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԹԻՎ 7-ՐԴ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Մարետա Արմենակայանի և Մարգո Մելքոնյանի գրավոր դիմումները՝ 16.05.1991 թվականի սեփականաշնհորմանը մահացած ընտանիքի անդամի մասնակցելու անհնարինությունը, 16.05.1991 թվականի թիվ 7-րդ որոշմամբ մահացած անձի՝ Հայկանուշ Խաչիկի Արմենակայանին որոշումից հանելու և ՀՀ օրենսդրությամբ Խաչիկ Արմենակյանին և ընտանիքի անդամներին ավել հողաբաժին հատկացնելու հանգամանքները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1 րդ կետով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․16.05.1991թ Հողային Բարեփոխումների և Սեփականաշնհորման հանձնաժողովի թիվ 7 որոշմամբ հանգուցյալ Խաչիկ Արմենակյանի ընտանիքի կազմից հանել 1975 թ-ին մահացած Հայկանուշ Խաչիկի Արմենակայանի անունը:
2․Խաչիկ Արմենակյանին և ընտանիքին անդամներին՝ Մարետա Արմենակայանին և Մարգո Մելքոնյանին հատկացնել 1 հողաբաժին հողանաս՝ 0.39հա հողամաս, որից տնամերձ 0.08, վարելահող, 0.15հա և խոտհարք 0.16հա հողամաս՝ կից ներկայացված հատակագծին համապատասխան:
3.Խաչիկ Արմենակյանին և ընտանիքի անդամներին ավել հատկացված հողամասերը ճանաչել որպես համայնքային սեփականություն՝ կից հատակագծին համապատասխան:
4.Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

2025թ. մարտի  06
  ք. Ապարան