 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 916Ա
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 36.06225 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ <<ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 83-րդ հողվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ապարանի համայնքի ավագանու 12.10.2022թ թիվ 135-Ա որոշումը և 2022թ օգոստոսի 17-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաության օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/355 թույլատվությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ապարան համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 4-րդ կարգի 36.06225 հա արոտավայրը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաության՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/355 թույլատվությամբ տրամադրված կոորդինատների համաձայն, հետախուզական աշխատանքներ կատարելու համար` 2 տարի 4 ամիս ժամկետով, տարեկան 2163735 դրամ վարձավճարով, տրամադրել վարձակալությամբ:
2.Նոտարական ծառայության և ՀՀ կառավարությանն կադաստրի պետական կոմիտեի ծախսերը թողնել վարձակալի վրա:
3.Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի վարձակալության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանով ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման ՀՀ կադաստրի պետական կոմիտեի լիազորված մարմնում:
4.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Ապարան