Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 369Ա

ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԻՐ ՄՈՐ՝ ՍԱԹԵՆԻԿ ԱՐԱՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՕԳՆԱԿԱՆ /ՊԱՏՐՈՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ  

Ապարան քաղաքի Պ.Սևակ փողոց 22 տուն հասցեի բնակչուհի՝ Սաթենիկ Արամի Հովհաննիսյանը /ծնված՝ 13.02.1938թ./ տարիքային հիվանդությունների պատճառով ունի առողջական խնդիրներ:
Սաթենիկ Հովհաննիսյանի խնամքով զբաղվում է որդին` Տիգրան Մանուկի Հովհաննիսյանը /ծնված՝ 19.03.1964թ./:
Տիգրան Հովհաննիսյանը դիմել է խնդրանքով մոր՝ Սաթենիկ Հովհաննիսյանի նկատմամբ իրեն նշանակել օգնական /պատրոն/, քանի որ իր հիվանդությունների պատճառով չի կարողանում ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի ՀՀ կառավարության 02.06.2016թ. N631Ն որոշման 3-րդ գլխի 14-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով և հաշվի առնելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ապարան քաղաքի Պ.Սևակ փողոց 22 տուն հասցեի բնակիչ Տիգրան Մանուկի Հովհաննիսյանին նշանակել մոր Սաթենիկ Արամի Հովհաննիսյանի օգնական /պատրոն/:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մինչև 05.06.2026թ.:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան