 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հունվարի 2025 թվականի N 20Ա
ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացի Աշոտ Հարությունի Ղազարյանի լիազորված անձ Ժորա Մխիթարի Ղազարյանի՝ հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այգեգործական հողամասի հողհատկացման չափը կազմել է 0.06հա, իսկ փաստացի օգտագործվող հողամասի չափը կազմում է 0.06175հա, որը Երնջատափ բնակավայրի կադաստրային քարտեզներում արտացոլված է 02-042-0104-0031 կադաստրային ծածկագրով և որը ավել է հատկացման չափից 0.00175հա-ով և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավելի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության, ընգրկված չի ՀՀ «Հողային օրենսգրքիե 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընգրկված ինժիներատնտեսական օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ճանաչել Ապարան համայնքի Երնջատափ գյուղում գտնվող, կադաստրային քարտեզնում 02-042-0104-0031 ծածկագրով ծածկագրված 0.06175հա հողամասից, հատկացված հողամասի մինչև 20%-ը չգերազանցող 0.00175հա հողամասի նկատմամբ Աշոտ Հարությունի Ղազարյանի /անձնագիր AP0658402/ սեփականության իրավունքը:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
2025թ. հունվարի 08
ք. Ապարան