 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2025 թվականի N 174Ա
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ Մ. ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 18/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ,,ԵՐՑՈՒԿ՚՚ ՍՊԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.03.2025 թ N 27-Ա որոշման.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 18/1 հասցեում գտնվող՝ «Երիցուկե ՍՊԸ-Ի սեփականությունը հանդիսացող 02-002-0058-0196 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0.13068հա հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի միկրոգեգիոնալ մակարդակի Արագածոտն-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում՝ գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչների աղյուսակում նշված ՀԿԳ-2 հապավումը փոխել ԲՆԿԳ-3 հապավումով:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ:
5.Փոփոխված հողամասերը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ. հողային հաշվեկշռում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2025թ. մարտի 12
ք. Ապարան