 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 հուլիսի 2024 թվականի N 627Ա
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ 0.609ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Հայկի Մայիլյանի, իրավունքի պետական գրանցում ստացած հողամասից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սխալ քարտեզագրման և իրավունքի պետական գրանցման արդյունքում Արթուր Հայկի Մայիլյանի կողմից ձեռքբերված հողամասի չափերը չեն համապատասխանում փաստացի օգտագործվող հողամասի չափերին, որի մակերեսը կազմում է 1.09045հա, և ղեկավարվելով 2002թ. ՀՕ-510-Ն << ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և չի սահմանափակում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել Արթուր Հայկի Մայիլյանի /ծնվ.1991թ./ սեփականության իրավունքը իրավունքի պետական գրանցում ստացած հողամասից ավել օգտագործվող 0.4814հա հողամասի նկատմամբ:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2024թ. հուլիսի 04
ք. Ապարան