Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2025 թվականի N 177Ա

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ <<ԱՊԱՐԱՆ>> ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջների, հիմք ընդունելով քաղ. կարեն Ավետիսյանի /հասցեն՝ ք. Երևան, Ն. Շենգավիթ 1-ին փ. 34 տ., հեռ. 098022066, գործունեությոն վայրը՝ Ապարան համայնք Շողակն վարչական տարածք/ դիմումը Ապարան համայնքի Շողակն վարչական տարածքում գտնվող՝ իր կողմից վարձակալած հանգստի գոտում <<Ապարան>> անվանումն օգտագործել որպես ֆիրմային անվանում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․Թույլատրել քաղ. Կարեն Ավետիսյանին՝ իր հանգստի գոտում ծառայությունների մատուցման գործառույթներում <<ԱՊԱՐԱՆ ՊԱՐԿ>> անվանումն <<ԻՆՈՎԱՏՈՐ>> ՍՊԸ մեջ օգտագործելու թույլտվություն տալու մասին:
2.Ընդունել ի գիտություն, որ համաձայն Ապարան համայնքի ավագանու 27.11.2024թ. N166-Ա որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ անվանման օգտագործման թույլտվության տեղական տուրքի չափը 2025թ. համար սահմանված է 50.000 ՀՀ դրամ:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել ԶԾՏԱՍԳ բաժնի պետ Արգիշտի Միսակյանի վրա:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2025թ. մարտի  12
  ք. Ապարան