 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հունվարի 2025 թվականի N 21Ա
ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացի Ժորա Մխիթարի Ղազարյանի՝ հատկացումից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին գրավոր դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այգեգործական հողամասի հողհատկացման չափը կազմել է 0.06հա, իսկ փաստացի օգտագործվող հողամասի չաը կազմում է 0.06193հա, որը Երնջատափ բնակավայրի կադաստրային քարտեզներում արտացոլված է 02-042-0102-0042 կադաստրային ծածկագրով և որը ավել է հատկացման չափից 0.00193հա-ով և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավելի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության, ընգրկված չի ՀՀ «Հողային օրենսգրքիե 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընգրկված ինժիներատնտեսական օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ճանաչել Ապարան համայնքի Երնջատափ գյուղում գտնվող, կադաստրային քարտեզնում 02-042-0102-0042 ծածկագրով ծածկագրված 0.06193հա հողամասից, հատկացված հողամասի մինչև 20%-ը չգերազանցող 0.00193հա հողամասի նկատմամբ Ժորա Մխիթարի Ղազարյանի /անձնագիր AU0443685/ սեփականության իրավունքը:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
2025թ. հունվարի 08
ք. Ապարան