ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 1173Ա
ԱՐՄԱՆ ԱՐԱԻԿԻ ԱԲԿԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 02-040-0101-0463 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.6 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10.10.2023թ-ի թիվ 2/փ-341 եզրակացության և Ապարան համայնքի ավագանու 20.10.2023թ-ի թիվ 130-Ա որոշումը:
Նկատի ունենալով որ Արման Աբկարյանին պատկանող հողամասը 3-րդ կարգի անջրդի վարելահող է և 1քմ-ի կադաստրային արժեքը 76 դրամ է, իսկ փոփոխված՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի 1քմ-ի կադաստրային արժեքը 336.6 դրամ է.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արման Արաիկի Աբկարյանին պատկանող 02-040-0101-0463 ծածկագրով 0.6 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող նպատակային նշանակությունը համարել փոխված բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Արման Արաիկի Աբկարյանից համայնքային բյուջե գանձել փոփոխված հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 260,6X6000=1563600դրամ:
3.02-040-0101-0463 ծածկագրով 0.6հա անշարժ գույքը հասցեավորել՝ ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնք գյուղ Եղիպատրուշ թիվ 94 :
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
5.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Կ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
2023թ. նոյեմբերի 29
ք. Ապարան