Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 908Ա

ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ԽԱՆՈՒՄ ԶԱՎԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԻՐ ՄՈՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՂՈՍԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՕԳՆԱԿԱՆ /ՊԱՏՐՈՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ  

Ապարան քաղաքի Մ.Գևորգրի փողոց 20 տուն հասցեի բնակչուհի՝ Հայաստան Պողոսի Գալստյանը /ծնված՝ 15.07.1941թ./ տարիքային թոշակառու է, ունի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ, դժվարանում է ինքնուրույն տեղաշարժվելուց (ոտքը անդամահատված է):
Հայաստան Գալստյանի խնամքով զբաղվում է աղջիկը` Խանում Զավենի Հովհաննիսյանը /ծնված՝ 30.11.1972թ./:
Խանում Հովհաննիսյանը դիմել է խնդրանքով մոր՝ Հայաստան Գալստյանի նկատմամբ իրեն նշանակել օգնական /պատրոն/, քանի որ իր հիվանդությունների պատճառով չի կարողանում ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի ՀՀ կառավարության 02.06.2016թ. N631Ն որոշման 3-րդ գլխի 14-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով և հաշվի առնելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ապարան քաղաքի Մ.Գևորգրի փողոց 20 տուն հասցեի բնակչուհի Խանում Զավենի Հովհաննիսյանին նշանակել մոր Հայաստան Պողոսի Գալստյանի օգնական /պատրոն/:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մինչև 25.09.2026թ.:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան