Ղեկավարվելով «,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի, 82-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, համաձայն ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթների, հիմք ընդունելով Հարթավան գյուղի բնակչության կողմից բարձրացված՝ գյուղի ,,Դումոյ ագոներ,, կոչվող տարածքում 1980-ական թվականներին կառուցված և ներկայումս վթարային վիճակում գտնվող փոքր ջրամբարի հիմնանորոգման հրատապության ու առաջնահերթության ուղղությամբ ավագանու ՔՊ խմբակցության առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է ՝
1․Հարթավան գյուղի ջրամբարի հիմնանորոգման աշխատանքներն /պատվարի վերանորոգում, տիղմից մաքրում, բետոնյա արգելապատնեշի վերակառուցում/ ընդգրկել համայնքի 2022 թ ՏԱՊ ծրագրում:
2.Ապարան համայնքի ավագանու 27․01․ 2022թ․ N 04-Ա որոշման հավելվածում կատարել համապատասխան փոփոխություն
3․Հրատապ կարգով կատարել ջրամբարի հիմնանորոգման մասնագիտական հիդրոտեխնիկական ուսումնասիրություն և տրված եզրակացության հիման վրա սահմանված կարգով ձեռք բերել նախագծային-նախահաշվային փաստաթղթեր:
4.Ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՏԱՊ-ի մյուս ծրագրերից տնտեսումների, ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի, ինչպես նաև լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին: