|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 88Ա |
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023Թ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 140-Ա ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Նկատի ունենալով, որ Ապարան համայնքին Ֆրանսիայի Նիցա քաղաքի կողմից նվիրաբերված ավտոբուսններն օգտագործվելու են համայնքի ուսանողներին Երևան քաղաքի ուսումնական հաստատություններ տեղափոխելու նպատակով, ղեկավարելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով,համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ապարանի համայքապետարանի աշխատակազմի 2024 թ հաստիքացուցակում կատարել լրացում՝ սահմանելով ավտոբուսի վարորդի երկու հաստիքային միավոր: 2.Ավտոբուսի վարորդների յուրաքանչյուրի դրույքաչափը սահմանել ամսական ՝ 160.000-ական դրամ: 3.Սույն որոշումը կիրառել 2024թ հուլիսի 1-ից: |
Կողմ -15 ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|