23.03.23
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
23.03.23
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱՐԱՆՈՒՄ
|
ՎՎՀ Ապարանի ՏԾ-ի առաջարկով և Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վորլդ վիժն Ապարանի գրասենյակը դառնալու է համայնքապետարանի ՀՈԱԿ:Նախագիծն արժանացել է Ապարան համայնքի ավագանու հավանությանը:ՀՈԱԿ-ը զբաղվելու է կրթական և սոցիալական ծրագրերով:Այս փորձով հետաքրքրված Ամասիայի և Թալինի համայնքների Վորլդ Վիժնի գործընկեր ներկայացուցիչներն այցելել էին Ապարան՝ տեղում ծանոթանալու այդ ձևաչափին՝ հետագայում տվյալ մոտեցումը իրենց համայնքներում տարածելու նպատակով։Ապարանի համայնքապետարանը և Ապարանի ՎՎՀ գրասենյակը հարցուպատասխան ձևաչափով նկարագրեցին իրենց համատեղ անցած ճանապարհը, խոչընդոտների հաղթահարման գործընթացները և ամենակարևորը` ներկայացրեցին համայնքապետարանի և ՎՎՀ Ապարանի գրասենյակի համագործացության ...
Մանրամասն |
|
22.03.23
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Այսօր Ապարանի երիտասարդական կենտրոնում տեղր ունեցավ հանդիպում-քննարկում Ապարան համայնքի ղեկավարի տեղեկալ Հրայր Մկրտչյանի և #GreenYouthChangeMakers ծրագրի շրջանակներում Սլովակիայից Հայաստան ժամանած երիտատարդների հետ: Հանդիպման ընթացքում խոսվեցին բնապահպանական խնդիրների, տեղական ինքնակառավարման և աղբի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման մասին՝ կիսվելով ձեռք բերված փորձառությամբ՝ մատնանշելով հետագա հնարավոր համագործակցությունները:
|
|
21.03.23
ԱՐԱԳԱԾԻ ԳՈՒՍԱՆ ԱՇԽՈՒՅԺԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
|
Global Art Fest-ի շրջանակում կազմակերպված «Էտյուդ» Արվեստի Հանրապետական մրցույթ-փառատոնին պատվով ելույթ ունեցած Արագածի Գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոցի նկարչության բաժնի սաներից երկուսը զբաղեցրին երրորդ հորիզոնականը:
|
|
21.03.23
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանն իր աշխատասենյակում այսօր ընդունեց Արագած վարչական տարածքում խոշոր ներդրումային ծրագիր իրականացնող «РИД» կազմակերպության ներկայացուցիչներին:
|
|
20.03.23
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է <<ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԳԱՎԱԹ>>-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Արագածոտնի մարզի պետական մարմինների ներկայացուցիչ 9 թիմերի մասնակցությամբ երեկ տրվեց «ՀՀ Արագածոտնի մարզի ֆուտզալի գավաթ» առաջնության մեկնարկը։ Առաջնությանը մասնակցում է 9 թիմ: «ՆԳՆ ՓԾ»-«Ապարան» հանդիպումը անցավ համառ ու լարված մթնոլորտում։ Ապարանի թիմը 7:2 հաշվով գրանցեց հաղթանակ՝ անցնելով հաջորդ փուլ:
|
|
20.03.23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
"Դոմ Մոսկվի" մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը եւ Ապարանի համայնքապետարանը Ապարան քաղաքում հայտարարում են ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասըթացների ընդունելություն 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2023 թ․ ապրիլի 1-ից ։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ․ մարտի 28-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել +37410510211 հեռախոսահամարով
|
|
15.03.23
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ
|
Այսօր Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի ուղեկցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանը, Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մերի Շահբազյանը աշխատանքային այցով եղան Ապարանի բժշկական կենտրոն: Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը ուղեկցեց բոլոր բաժանմունքներ`մանրամասն ներկայացնելով աշխատանքային գործընթացը: Բժշկական կենտրոն այցից հետո համայնքապետ Կարեն Եղիազարյանը հյուրերին ուղեկցեց դեպի Ապարանի նորակառույց բազմաբնակարան շենք, որը շուտով հանձնվելու է շահագործման:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |