Ըստ մեզ հասած տվյալների հայերն ունեցել են երեք Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ կամ Կաղանդ: Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին, գարնանային գիշերահավասարի օրը: Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը` (օգոստոսի 11-ը): Այդ օրը Հայկ աղեղնավորը Հայոց Ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմին և իր բոլոր հետնորդներին: Այդ հաղթությունը տոմարագիտական հաշվարկներով տեղի է ունեցել մ.թ.ա. 2492.թվականի օգոստոսի ` նավասարդի 11-ին: 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ: