ՎԱՅՐ
|
|
Հայաստանի Հանրապետությունում
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ժամանակակից գրիգորյան կամ նոր տոմարը հաջորդել է հին հռոմեական` հուլյան կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365.25 օր: Քանի որ հուլյան տարվա տևողությունը 11րոպե 14վայրկյանով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակած սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582-ը տարբերությունը դարձել էր 10 օր: Սխալն ուղղվեց XVI դարի` Հռոմի Գրիգորիս III պապի ռեֆորմով, ըստ որի 1582-ի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը: Այդ ժամանակից հուլյան տոմարը վերանվանվել է գրիգորյան տոմարի, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո 1920 թվականին նույնպես ընդունվեց նոր տոմարը: Մինչը XX դարի կեսերը գրիգորյան տոմարից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները
|