Երկրի ժամը (“Earth Hour”) ամենամյա միջազգային նախաձեռնություն է, որը կազմակերպել է Վայրի բնության համաշխարհային ֆոնդը: Նախաձեռնությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա մարտի վերջին շաբաթ օրերից որևէ մեկի ընթացքում:
Այդ օրը՝ նախապես հայտարարված որոշակի ժամին, տարբեր երկրներում բնակվող մարդիկ մեկ ժամով մարում են լույսերը և մյուս էլեկտրական սարքերը: