27.09.23
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
27.09.23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Ապարան համայնքի հարգելի բնակիչներ, Արցախահայության բռնի տեղահանության հետ կապված առաջացել է կացարաններով ապահովելու խնդիր: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն փախստականներ ընդունելու հնարավորություն, զանգահարել Ապարանի համայնքապետարան հետևյալ հեռախոսահամարով` 095-55-10-02
|
|
17.09.23
ԱՅՍՕՐ ՍՈւՐԲ ԽԱՉԻ ՏՈՆՆ Է
|
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Տոնը նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Ապարանի Սուրբ Խաչ(4-րդ դար) եկեղեցու հիմքում Հիսուս Քրիստոսի Խաչափայտից մասունքն է, որի պատվին էլ զորավոր եկեղեցին կրում է ՍՈւՐԲ ԽԱՉ անունը:
|
|
13.09.23
ՁՈՐԱԳԼՈՒԽ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Ապարանի համայնքապետարանը Ձորագլուխ վարչական տարածքի բնակիչների հետ համատեղ գյուղում իրականացնում է մաքրման աշխատանքներ:
|
|
11.09.23
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Այսօր Ապարան համայնքի ղեկավարի տեղակալների և վարչական տարածքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը:
|
|
11.09.23
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ Է
|
Ապարան համայնքի ղեկավարությունը այս պահին գտնվում է Եղիպատրուշ վարչական տարածքում և հետևում է գյուղի գազաֆիկացման և բարեկարգման աշխատանքներին:
|
|
11.09.23
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Այս անգամ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը հանդիպում է ունեցել Վարդենուտ վարչական տարածքի բնակիչների հետ և զրուցել բնակավայրին վերաբերող հարցերից:
|
|
08.09.23
ՇԵՆԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՆՁԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
|
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը և տեղակալները Շենավան վարչական տարածքում հետևում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |