Ապարանում և շրջակա 21 բնակավայրերում մեկնարկում է գրադարանային ծառայության կառավարման` նոր մոտեցման ներդրման և փորձարկման ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Համայնքային գրադարանների ծառայության վերաիմաստավորման և գրադարանավարի աշխատանքի վերապրոֆիլավորման միջոցով բոլոր բնակավայրերում հնարավոր կլինի մատուցել գրադարանային ծառայություններ։
Գրադարանավարների կողմից առաջին այցելությունները կլինեն մայիսի 12 -ին՝ Նիգավան, Չքնաղ, Վարդենիս բնակավայրերում։ Այցելությունների գրաֆիկները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://cutt.ly/jGKZjh2 ։
Նախօրոք գիրք պատվիրելու համար կարող եք լրացնել հայտը, անցնելով՝ հղմամբ` https://cutt.ly/KGKD5OR ։