«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024 թ. հուլիսի 19 - ին, ժամը 12 : 30 -ին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՍԵՎԱՐՏ» ՍՊ Ընկերության կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Շողակնի տուֆերի երևակման «Ամառանոց» տեղամասում 2024 - 27 թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկում (առաջին քննարկում):
Փաստաթղթերի փաթեթին ծանոթանալու և հարցերի համար դիմել «ՍԵՎԱՐՏ» ՍՊ Ընկերության գրասենյակ՝ Ք.Երևան, Նորաշեն թաղ. 27 շ. 71 բն., հեռ.: +37495300097, +37494100041: