Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ձեռք բերել /տարածք ավտոտնակ, առ.կրպակ ... կառուցելու / հողամաս / գնել, կամ վարձակալել/

Ժամանակավոր ավտոտնակ կամ առևտրի տաղավար տեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Քաղ.և ճարտարապետության բաժնին: Բաժնի մասնագետների կողմից կատարվում է հատկացվող տարածքի ուսումնասիրություն և պահանջվում է համապատասխան փաստաթղթեր`

1. տեղեկանք բնակավայրից,

2. ավտոտնակի համար` ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն, իսկ տաղավարի համար` պետ.ռեգիստրի վկայականի պատճեն,

3. դիմողի անձնագիրը և նրա պատճեն

4. բաժնի աշխատակցի կողմից գործերին է կցվում ավտոտնակի (տաղավարի) տարածքի հատակագիծը:

5. հողահատկացման համար բնակչի կողմից վճարվում է տեղական տուրք ---- դրամ և տեղական վճար ---- դրամ:

Հողհատկացման նախագիծը ներկայացվում է քաղաքապետի հաստատմանը, որից հետո կնքվում է հողի վարձակալության պայմանագիր` 4 օրինակից, որը հաստատվում է նոտարի կողմից: Այնուհետև դիմողը հողի վարձակալության պայմանագիրը և քաղաքապետի որոշումը ներկայացնում է Անշարժ գույքի կադաստր (30 օրյա ժամկետում), հողի վարձակալությունը գրանցելու համար:

Քաղաքաշինության և  հողաշինության բաժին / ք.Ապարան, Բաղրամյան 26, համայնքապետարանի, 2-րդ հարկ, բաժնի պետ` Վահե Սուքիասյան/: 

abortion vacuum safest abortion method how abortion works

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀԵ (Բաժնի պետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 25/08/2023
Թեմա Քաղաքաշինություն եւ հողօգտագործում
Իրավական հիմքը Տուրքերի և վճարների մասին օրենքը:
Պահանջվող փաստաթղթերը <
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner