20.05.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
19.05.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի' շրջանավարտներ, Մայիսի 27-ին Ապարանի համայնքապետարանը սիրով հրավիրում է ձեզ` մասնակցելու շրջանավարտների օրվան նվիրված տոնական համերգին: Ձեր օրը տոն դարձնելու համար Ապարանի համայնքապետարանը ոչ մի ջանք չի խնայել, պատրաստել է անակնկալ՝ հանրահայտ «Ռեինկարնացիա» խմբի մասնակցությամբ և շքեղ, տպավորիչ հրավառությամբ: Մայիսի 27-ին, ժամը 20:00-ին քաղաքային հրապարակում միասին նշելու ենք ձեր կյանքի այս կարևոր փուլի ավարտը և նոր սկիզբը: Մուտքն ազատ է
|
|
16.05.25
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՜ ուսանողներ և երիտասարդներ,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Այս օրը յուրօրինակ խորհրդանիշն է եռանդի, առաջընթացի և անսպառ երազանքների, որ կրում է մեր երիտասարդ սերունդը։2025 թվականը առանձնահատուկ է մեզ համար, քանի որ այս տարի Ապարանը ճանաչվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք։ Դա մեծ պատիվ է, բայց միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Վստահ եմ՝ ձեր անմիջական մասնակցությամբ մեր համայնքը կդառնա երիտասարդական կյանքի հզոր կենտրոն՝ լի նախաձեռնություններով, գաղափարներով ու անելիքներով։Սիրելի՛ երիտասարդներ, դուք եք մեր երկրի ու համայնքի ապագան։ Շարունակե´ք ձեռք բերել նորանոր գիտելիքներ, պահպանե´ք արժեհամակարգը, եղե´ք ակտիվ, նախաձեռնող և նպատակասլաց:Մաղթում ...
Մանրամասն |
|
14.05.25
ԾԱՌԱՏՆԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ
|
Վաղ առավոտից Ապարանում մեկնարկել է ծառատունկի հերթական նախաձեռնությունը։ Ապարան համայնքի ղեկավար կազմը և կոմունալ ծառայության աշխատակիցները Ապարան քաղաքի Գռգռան աղբյուրի և հարակից տարածքում և Քուչակ գյուղում իրականացնում են ծառատնկման և կանաչապատման աշխատանքներ: Շրջակա միջավայրի բարելավմանը միտված այս նախաձեռնությունը վկայում է համայնքի միասնականության և հոգատար, պատասխանատու վերաբերմունքի մասին։
|
|
09.05.25
ԿԱՅԱՑԱՎ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
Այսօր կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։ Մրցաշարի նպատակն է հանրապետությունում խթանել հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրության ու ներգրավվածության բարձրացումը, ինչպես նաև ընդգծել հեծանիվի դերը՝ որպես շրջակա միջավայրը չաղտոտող, էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց։
|
|
09.05.25
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Հայրենական պատերազմի հարգելի´ վետերաններ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, մարտական ոգով տոգորված ու տոկուն ապարանցիներ,Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի կապակցությամբ։Մայիսի 9-ը մեզ հիշեցնում է մեր ժողովրդի տոկուն կամքի, անձնվիրության ու հայրենասիրության մասին։ Հաղթանակը կերտվել է աննկուն պայքարի, արյան ու զոհողությունների գնով։ Այսօր մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության, անկախության ու ազգային արժանապատվության։Մեր խորին հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում վետերաններին ու ազատամարտիկներին, ովքեր իրենց հերոսական քայլերով կերտեցին մեր ներկան և ապագան։ Նրանց սխրանքն ու ոգին պիտի լինեն մեզ ...
Մանրամասն |
|
08.05.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ապարանի համայնքապետարանում մայիսի 28-ի՝ Ապարանի հաղթական հերոսամարտի և Հայաստանի Հանրապետության տոնի նախապատրաստական աշխատանքների շրջանակում անցկացվել է խորհրդակցություն։ Խորհրդակցությունն անցկացրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանը՝ աշխատակազմի քարտուղարի, ԿՄՍԵԱՍ բաժնի աշխատակիցների, ինչպես նաև վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են տոնական միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերվող մի շարք հարցեր: Սահմանվել են պատասխանատուների շրջանակներն ու գործառույթները:
|
|
07.05.25
ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
|
Ապարան համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ Շենավան գյուղում կազմակերպվեց կանաչապատման հերթական միջոցառումը: Համայնքի ղեկավար կազմի և ավագանու անդամների անմիջական մասնակցությամբ գյուղի կենտրոնական ճանապարհի երկու կողմերում տնկվեցին եղևնիներ: Ծառատունկի գլխավոր նպատակն էր ոչ միայն բարելավել գյուղի գեղագիտական տեսքը, այլև նպաստել վարչական տարածքի էկոլոգիական պայմանների բարելավմանը:Միջոցառումը դարձավ համայնքը միավորող իրադարձություն, որին մասնակցեցին ինչպես ՏԻՄ -ի ներկայացուցիչները, այնպես էլ գյուղի բնակիչները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|